«Վստրեչի ապեր»-ի պաշտպանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ

Share
Embed
  • Published on Dec 25, 2018
  • տեսանյութը © Հելսինկյան Ասոցիացիայի HRTV-ի համար
    video by © HELSINKI ASSOCIATION

    «Վստրեչի ապեր»-ի պաշտպանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ
    Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշի նստավայրում տեղի ունեցավ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի ապեր»-ի գործով դատական նիստը:
    Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Իսկ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել է Մամիկոն Բագրատունուն։
    Վերջիններիս պաշտպանում են փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:
    Այսօրվա դատական նիստին որպես Մամիկոն Բագրատունու պաշտպան ներգրավվելու միջնորդություն ներկայացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
    Նշենք, որ դատական նիստի ժամանակ Վարդանյանի պաշպան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի նիստերն անցնեն դռնփակ, իսկ ԶԼՄ ներկայացուցիչները չտեսանկարահանեն ու չլուսանկարահանեն ո՛չ իրենց, ո՛չ իրենց պաշտպանյալներին: Սահակյանը լրատվամիջոցներին արգելում էր իրենց տեսանկարահանել նաև մինչև նիստն սկսելը:
    Նշենք նաև, որ մինչ նիստն սկսելը Արամ Վարդանյանը վիճաբանեց Մամիկոն Բագրատունու հոր՝ Սուրեն Զոհրաբյանի հետ: Արամ Վարդանյանը դիմելով Հելսինկյան ասոցիացիայի օպերատորին` ասաց հետևյալը. «Ասում եմ, մի՛ նկարի, կարողա՞ լավ չես հասկանում»:
    Դատական նիստը նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը:
    Մանրամասները՝ տեսանյութում:

    Defense lawyer of “Vstrechi Aper” filed a motion to hold the court trial closed
    Today, at the court of the Kentron and Nork-Marash of Yerevan Court of General Jurisdiction, a hearing on the case of Aram Vardanyan, “Vstreichi Aper” was held.
    Aram Vardanyan has been charged with organizing, directing and personally participating in Mamikon Bagratuni's open kidnapping with the use of violence, applying weapons for threat of dangerous violence for life and health. He had come into agreement with a group of people in advance, and organized it from the surrounding area of “Aramis” supermarket in Noragavit district of Yerevan, on July 17, 2017. Another defendant, Garegin Iskandaryan, was charged with the fact that he had kidnapped Mamikon Bagratuni in a preliminary agreement with a group of people from the surrounding area of “Aramis” supermarket in Noragavit district, on July 17, 2017.
    Their advocates are Yervand Varosyan and Lusine Sahakyan.
    Today, at the court trial, advocate Arayik Papikyan filed a motion to be engaged in the trial of Mamikon Bagratuni as his defense lawyer.
    During the court trial Vardanyan's defense lawyer Lusine Sahakyan petitioned that the hearing be held behind closed doors, and the media representatives not be able to film it and not to photograph them - either them themselves or their defendants. Sahakyan banned the media from filming.
    It should also be mentioned that Aram Vardanyan had argued with Mamikon Bagratuni's father Suren Zohrabyan before the hearing. Aram Vardanyan, addressing the Helsinki Association’s operator, said the following: "I say, do not film it, can’t you understand well?".
    Judge Mesrop Makyan chaired the hearing.
    See more details on the video.

Comments • 0